ԱՄՆ-ի տարբեր նահանգների հայերը Սպիտակ տան առջև պահանջել են ճանաչել ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ-ի տարբեր նահանգների հայերը Սպիտակ տան առջև պահանջել են ճանաչել ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ-ի տարբեր նահանգներից Վաշինգտոն ժամանած բազմաթիվ հայեր և նրանց սատարող օտարազգիներ հոկտեմբերի 9-ին բողոքի ակցիա են իրականացրել Սպիտակ տան առջև՝ ԱՄՆ կառավարությունից պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը, Թուրքիային զրկել ՆԱՏՕ-ի անդամակցությունից և չֆինանսավորել Ադրբեջանին ու Թուրքիային:

Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին՝ դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները: