Հադրութը գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության տակ

Հադրութը գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության տակ

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն հետախուզական գործողությունները կասեցվել են, հետ է շպրտվել հակառակորդը։

«Հադրութ քաղաքը գտնվում է մեր Զինված ուժերի վերահսկողության տակ։ Մինչև ուշ ժամ մարտական գործողությունները շարունակվում են։ Գիշերային ժամերին մարտական գործողությունների թուլացումներ են տեղի ունենում։ Այդ ընթացքում հակառակորդը փորձում է զորքերի վերախմբավորումներ իրականացնել, որպեսզի վաղ առավոտյան նորից վերսկսի հարձկավողական գործողությունները»,- հավելեց նա։